News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երեւայան ամառ» ծրագրի շրջանակում  յուրաքանչյուր ուրբաթ եւ շաբաթ օրերին ՀՀ բոլոր քաղաքացիների համար այցելությունը Երեւան քաղաքի պատմության թանգարան եղել է անվճար: Բացի այդ, ամառային ամիսներին թանգարանն իր դռներն է բացել «Արի տուն» տուն ծրագրով Երեւան ժամանած 1000-ից ավելի սփյուռքահայ դպրոցականների եւ ուսանողների առջեւ:

 Դպրոցականների համար մշակվել եւ անցկացվել են խաղ-էքսկուրսիաներ`«Ճանաչիր Երեւանը», «Երեւանի բերդի առումը», «Գիտունիկը Երեւան քաղաքի պատմության թանգարանում» եւ այլ խորագրերով: Հարկ է նշել, որ ապրիլի 7- ից թանգարանը համագործակցում է www.dasaran.am կայքի հետ: Կայքում տեղադրվել են Երեւանի պատմության եւ մշակույթի վերաբերյալ հետաքրքրաշարժ տեղեկություններ եւ լուսանկարներ, կազմակերպվել են ճանաչողական մրցույթներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ