Երեւանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 50 հասցեի դիմաց, օգոստոսի 28-ին, ժամը 02.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Ֆոլքսվագեն» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: