Ռուսաստանն ու ԵՄ-ն առաջընթաց են գրանցել գազի հարցով բանակցություններում, բայց վերջնական արդյունք չկա, գազի դիմաց պարտքի մարման ժամանակացույցը կհամաձայնեցվի մոտ ժամանակներս, հայտնել է Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը: Ըստ նրա՝ «Գազպրոմին» «Նավթոգազի» ունեցած պարտքերն անվիճելի են:
Պարտքը կազմում է 5,3 մլրդ դոլար: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել է, որ Ուկրաինան պետք է մարի նախորդ տարվա պարտքը՝ 1,4 մլրդ դոլարի չափով, նաեւ՝ մասամբ ապրիլից կուտակված պարտքը:
Ուկրաինան պետք է վճարի 1,45 մլրդ գումար, որպեսզի գազամատակարարումը վերականգնվի, ասել է «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ուրբաթ Մոսկվայում ՌԴ-ի եւ ԵՄ-ի երկկողմ բանակցություններն են կայացել, որին մասնակցում էին Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը եւ «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը: Հանդիպմանը ներկա էր եղել նաեւ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: