News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող  Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանին կվիրահատեն սեպտեմբերի 1-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։

«Դավիթ Խաչատրյանի վիճակը բավարար է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, սեպեմբերի 1-ին, ամենաուշը՝ 2-ին կվիրահատեն»,-ասաց նա:

Դավիթ Խաչատրյանի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանն էլ NEWS.am-ի  հետ զրույցում նշեց , որ իրենք տեսակցել են Դավիթին. «Մի քանի օր է, ինչ Դավիթին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, ցավեր ունի, ուռած է, նեղվում է էդ ցավերից»:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի կիստա, նաեւ սրտի աշխատանքի անբավարարություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։ Դավիթը ամբողջ դատավարության ընթացքում պնդել է, որ պատահաբար է կրակել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ