News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի խոշորագույն գիտական կենտրոնը` Երեւանի Արտյոմ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը, որը նաեւ ֆիզիկայի բնագավառի աշխարհի 100 խոշորագույն ինստիտուտներից մեկն է, այսուհետ անվանվելու է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա»: Այս որոշումը կայացվել է միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Լաբորատորիան պետք է վերածվի միջազգային չափանիշներին համապատասխան գիտական կենտրոնի: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կառավարության նիստի ընթացքում պարզաբանեց, որ սա տարածաշրջանում միակ կենտրոնն է, որն ունակ է նախագծել եւ կառուցել արագացուցիչ: Այս տարի կսկսվեն Հայաստանի նոր արագացուցչի նախագծման աշխատանքները: Ենթադրվում է, որ դրա արժեքը կկազմի 50-60 մլն դոլար: Մինչ այդ, հայ գիտնականները մասնակցել են Ժնեւում աշխարհի ամենամեծ արագացուցչի կառուցմանը:

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը 2009 թ. սեպտեմբերի դրությամբ ուներ 335 գիտաշխատող: Նրանց աշխատավարձը պետական ֆինանսավորման պարագայում կազմել է ամսական 50 հազ. դրամ (մոտ 130 դոլար): Սակայն, ըստ ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանի, փաստացի այդ աշխատավարձը կրկնակի ավել է, քանի որ ինստիտուտը ստանում է նաեւ դրամաշնորհներ: 2008 թ. ինստիտուտը ստացել է 692 հազ. դոլար դրամաշնորհ:

Անդրադառնալով միջուկային բժշկական կենտրոնի ստեղծմանը` Ա. Չիլինգարյանը լրագրողներին ասաց, որ եթե գործընթացը սկսվի այժմ, կպահանջվի առնվազն 6-7 տարի եւ մոտ 100 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ