Օգոստոսի 26-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի եւ կրծքավանդակի թափանցող վերքերով իրենց մոտ է ընդունվել 66-ամյա Համլետ Մ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Համլետ Մ.-ին դանակահարել է 64-ամյա Վարազդատ Ա.-ն (1970 թ.-ից հաշվառված է Լոռու մարզի ՀՆԴ-ում` շիզոֆրենիա ախտորոշմամբ):
Վերջինիս կնոջից ընդունվել է հաղորդում:
Վարազդատ Ա.-ն ներկայացվել է քննչական բաժանմունք:
Դանակն առգրավված է:
Նույն օրը, ժամը 13.10-ին, քննչական բաժանմունքից ստացվել է գրություն, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վարազդատ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: