News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ինչպես ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչները, այնպես էլ հայ փորձագետները առաջին հերթին պետք է խոսեն այն նպատակների մասին, որոնց հայկական կողմը ձգտում էր հասնել Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությանը արտգործնախարարի մակարդակով մասնակցությամբ, օգոստոսի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի  հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Ըստ նրա՝պաշտոնական Երեւանը նույնիսկ չի կարողանում բացատրել, թե ինչի է ուզում հասնել այդ այցի օգնությամբ: «Անհրաժեշտ է  քննարկել այն մթնոլորտը, որի պայմաններում Երեւանը կարող է հասնել նշված այցի առաջադրած նպատակներին: Սակայն, մեծ ակնկալիքներ չպետք է կապել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը հայկական կողմի ներկայության հետ», - ընդգծել է Ստեփան Սաֆարյանը:

Անդրադառնալով Էրդողանին հասցեագրված եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջոցով հանձնված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերջին՝ վերլուծաբանը նշել է, որ նույնիսկ եթե այդ նամակ-հրավերը չլիներ,  բոլորին էլ հասկանալի էր, որ թեկուզ բանավոր արտգործնախարարը կհաստատի 2015թ. Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նոր նախագահին: «Պաշտոնական Երեւանը սա անում է՝ հաշվի առնելով Թուրքիայի շուրջ ծավալվող գործընթացները. Երեւանը փորձում է միանալ Արեւմուտքի եւ Թուրքիայի հարաբերությունների հետ կապված մարտավարությանը», - հավելել է Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին կայացել է Թուրքիայի ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ