News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տեղեկությունն այն մասին, որ վրացական «Anaklia IEP Holding» ընկերությունը 600 մլն դոլար է ներդնում Հայաստանի տնտեսության մեջ՝ գազի էլեկտրակայանի շինարարության համար, Վրաստանում անհանգստություն է առաջացրել: Այս մասին գրում է վրացական «Georgia Today» թերթը:

«Նորությունը ցնցող էր: Տագնապ է առաջացնում այն, որ Վրաստանը, որի բյուջեն մեծ մասամբ կախված է օտարերկրյա ներդրումներից, ֆինանսական նման մեծ հոսք է կատարում հարեւան երկրի տնտեսության մեջ՝ սեփական տնտեսության մեջ ներդնելու փոխարեն»,- նշում է պարբերականը:

Հոլդինգի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր Թեյմուրազ Կարչավան լրագրողներին պատմել է նախագծի մանրամասների մասին: Սկզբում գազի էլեկտրակայանի շինարարությունը նախատեսվում էր Անգլիայում. 400 մլն դոլար արժողությամբ սարքավորումներն արդեն ձեռք էին բերվել «General Electric» ընկերությունում: Սակայն Անգլիայում բնական գազի բարձր գինը խափանեց ծրագիրը: Ուստի ընտրվեց Հայաստանը. Հայաստանի կառավարությունը երաշխավորում է տարեկան 1 մլրդ խորանարդ մետր գազի տրամադրում առավել ցածր գնով:

«Կարչավայի հավակնոտ ծրագրերն առաջին հայացքից հետաքրքիր են թվում: Սակայն նման մեծ ներդրումները հարեւան երկրում բազում հարցեր են առաջացնում՝ չխոսելով արդեն Կարչավայի բրիտանական արկածախնդրության մասին»,- գրում է «Georgia Today»-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունում Հայաստանի կառավարության եւ «Anaklia IEP Holding» ՍՊԸ-ի միջեւ կնքվեցին երկրի տարածքում 540 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի շինարարության եւ շահագործման մասին համաձայնագրի հիմնական դրույթները: «Anaklia IEP Holding» ընկերությունը նախագծի իրականացման համար ներդնում է 600 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ