News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրով այս տարի  նախատեսված 100-ի դիմաց ստացվել է ավելի քան 300 հայտադիմում, ապահովվել է 222-ի մասնակցությունն՝ աշխարհի 22 երկրից: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստում նշել է համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ 2012 թվականին նախատեսված 70 մասնակցի փոխարեն  Ամառային դպրոցն ընդունել է 131 մասնակից՝ 15 երկրից, 2013 թվականին նախատեսված 100-ի դիմաց մասնակցել է 201 սփյուռքահայ՝ 20 երկրից:

Ամենամեծ թվով հայտեր են գրանցվել «Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ» ծրագրով, որին մասնակցել է 11-ից մինչեւ 75 տարեկան 80 սփյուռքահայ՝  12 երկրից: Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցել է 44 սփյուռքի ամենօրյա եւ մեկօրյա ազգային դպրոցների տնօրեն, հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների ուսուցիչ, կրթական գործի կազմակերպիչ՝ 9 երկրից: Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացին մասնակցել է 33 երիտասարդ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Նիդերլանդներից, Իտալիայից: Սփյուռքահայ լրագրողների դասընթացին մասնակցել է Սփյուռքի հայկական  լրատվամիջոցների 13 լրագրող եւ սկսնակ թղթակից՝ 6 երկրից ՌԴ-ից, Ղազախստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Սիրիայից: Ազգային երգի ու պարի վարպետության դասերին մասնակցել է 42  խմբավար եւ պարուսույց՝  Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղարիայից, Աբխազիայից, Սիրիայից:    Ամառային դպրոցի նոր ուղղությունը՝ համայնքային գործի կազմակերպիչների դասընթացը Սփյուռքի համայնքների պատասխանատուների, կազմակերպիչների համայնքային գործի  վերաբերյալ տեսական ու պրակտիկ գիտելիքների հաղորդման,  խորացման նպատակ ունի: Աշխարհի 6 երկրից՝ ՌԴ-ից, Ավստրալիայից, Բելգիայից, Շվեդիայից, Կանադայից, Իրանից  10 մասնակից: «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցների  համար ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մշակութային բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ պետական այրերի, նշանավոր մշակութային եւ հասարակական գործիչների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ