News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվում ուշադիր հետեւեւմ եւ չեն անհանգստանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համար, քանի որ դրանից հետո Հայաստանն ավելի անօգնական դրության մեջ կհայտնվի, օգոստոսի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի  հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին Ադրբեջանի համար եւս մեկ խոչընդոտ կլինի Լեռնային Ղարաբաղում ռազմական արկածախնդրության ճանապարհին: «Իհարկե, Ղազախստանը հազիվ թե պաշտպանի Հայաստանին, սակայն ձեւականորեն եւս մեկ ձեւաչափով Ղազախստանը կդառնա Հայաստանի դաշնակիցը», - նշել է Ստեփան Սաֆարյանը: Նա ընդգծել է, որ ՄՄ անդամ երկրների «եռյակի» բոլոր նիստերին քննարկվել է Հայաստանի անդամակցության հարցը: «Ակնհայտ է, որ օգոստոսի 26-ին Մինսկում քննարկվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը: Սակայն ես կարծում եմ, որ համաձայնության չեն հասել. Այն, որ միայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է խոսել Հայաստանի հնարավոր անդամակցության մասին, եւ այն էլ՝ զգույշ ձեւակերպումներով,  նշանակում է, որ Հայաստանի անդամակցության հարցերը սպառիչ պատասխաններ չեն ստացել, եւ փաստ չէ, որ հոկտեմբերին 10-ին Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ», - հայտնել է Ստեփան Սաֆարյանը:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ