News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի հանրային հեռուստատեսությունում աշխատող գրող, ռեժիսոր եւ պրոդյուսեր Բարեդ Մարոնյանը «1915 թվականի կանայք» վերնագրով փաստագրական ֆիլմ է պատրաստում: Այս մասին գրում է «The Armenian Mirror-Spectator»-ը:

Երկար տարիներ Բարեդ Մարոնյանն իր տաղանդներն օգտագործել է զանգվածային տարբեր լրատվամիջոցներում: 21 տարի աշխատելով «PBS»-ում՝ նա 4 տարածաշրջանային «Էմմի»-ի է արժանացել: Բայց հետո որոշել է իր հմտություններն օգտագործել հայերի ցեղասպանության թեմայով փաստագրական ֆիլմերի ստեղծման համար:

«Ցեղասպանության որբեր» նախագծի շուրջ աշխատանքից հետո պրոդյուսերը որոշել է կենտրոնանալ Հայոց ցեղասպանության զոհ դարձած, ինչպես նաեւ ամերիկացի ու եվրոպացի կանանց ճակատագրի ուղղությամբ, ովքեր օգնել են ցեղասպանության զոհերին:

Մարոնյանի խոսքով՝ ֆիլմը կներկայացնի հայ կանանց ծանր ճակատագիրը, ինչպես նաեւ ոչ հայ կանանց, ովքեր օգնել են իրենց քույրերին: «Աղջիկները, որոնք 19, 20, 21 տարեկան են եղել, թողել են իրենց շքեղ տները Սկանդինավիայում, ԱՄՆ-ում կամ Կանադայում եւ որպես կամավոր մեկնել Արեւմտյան Հայաստան եւ հանդիպել իրենց հայ քույրերի հետ»,- նշել է ռեժիսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ