News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կանադացի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ հնագույն ձկները կարող էին ազատ տեղաշարժվել ցամաքում: Հենց նրանցից են ծագում առաջին ցամաքային կենդանիները:

Կանադացի գիտնականների խումբը պոլիպետրուս ձկների ուսումնասիրության փորձերի ընթացքում ապացուցել է, որ հնագույն ժամանակներում ձկները կարող էին շարժվել ցամաքով, իսկ դրանցից հետագայում ծագել են առաջին ցամաքային կենդանիները: Հետազոտվող խումբը կարողանում է շնչել ոչ միայն ջրում, այլեւ ցամաքում:

Փորձն արտասովոր է եղել. ձկներին բաժանել են երկու խմբի, դրանցից մեկն աճեցվել է ցամաքում, մյուսը՝ ջրում: Ըստ «Vladtime»-ի, որոշ ժամանակ անց «ցամաքային» ձկները տարօրինակ պահվածք են դրսեւորել. նրանք լողակները միմյանց մոտ են դրել եւ սկսել են հենվել դրանց վրա, ինչպես այժմ վարվում են քառոտանիները՝ բարձրացնելով գլուխը, ապա՝ իրանը:

Այս բացահայտումն ապացուցել է գիտնականների նախկին վարկածն այն մասին, որ առաջին ցամաքային կենդանիները ծագել են հնագույն ձկներից, որոնք ազատ տեղաշարժվել են ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ