News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Փասադենա քաղաքում սեպտեմբերի 16-ին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թեմայի շուրջ քննարկում կանցկացվի: Քննարկումները կանցկացվեն «Ամերիկայի հայ ինժեներներ ու գիտնականներ» կազմակերպության նախաձեռնությամբ:

Ըստ «Asbarez»-ի, Լոս Անջելեսից երեք հայ ձեռներեցներ՝ Հարմիկ Բաղդասարյանը, Էլ Էյսայանը եւ Արամ Տեր-Մարտիրոսյանը, որոնք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հաջողակ ձեռնարկություններ են հիմնել, կպատմեն իրենց հաջողությունների եւ դժվարությունների մասին: Նրանք կդիտարկեն, թե ինչպես է հնարավոր կենտրոնանալ եկամուտի ստացման ուղղությամբ, ինչպես հաստատել եւ պաշտպանել բարձր չափանիշներ, ինչպես մրցակցել ու աշխատել Հայաստանում եւ, որ ամենակարեւորն է, ինչպես օգտագործել ժամանակն ու ռեսուրսները:

«Սա հիանալի հնարավորություն կդառնա այն մարդկանց համար, ովքեր մտածում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես հիմնելու մասին, լսել, թե ինչպես են այդ երեք ձեռներեցները հաջողության հասել: Մենք կարող են սովորել նրանց փորձի վրա եւ կիսել ձեռներեցների հետ գաղափարներն այն մասին, թե ինչպես է հնարավոր ստեղծել այն, ինչ մարդիկ կամենում են»,- հայտարարել է «Ամերիկայի հայ ինժեներներ ու գիտնականներ» կազմակերպության նախագահ Վազգեն Յարթեմյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ