News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ծրագրել է երկրի պատմության ամենախոշոր բյուջեն՝ Հարավչինական ծովում ՉԺՀ-ի հետ կոնֆլիկտի սրացման ֆոնին:

Գերատեսչությունը նախատեսում է ֆինանասավորումն ավելացնել 3,5%-ով՝ տարեկան մինչեւ 5 տրիլիոն իեն (48,7 միլիարդ դոլար):

Եթե այս թիվը հավանություն ստանա, Ճապոնիայի ՊՆ բյուջեն  կավելանա երրորդ տարին անընդմեջ, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տոկիոն եւ Պեկինը կոնֆլիկտում ներգրավված են վիճելի կղզիների պատճառով, որոնք Ճապոնիայում անվանում են Սենկակու, իսկ Չինաստանում՝ Դյաոյութայ:

Ամենամյա զեկույցում Ճապոնիայի ՊՆ-ն  լուրջ մտահոգություն է հայտնել Հարավչինական ծովում ՉԺՀ-ի գործողությունների կապակցությամբ, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեան անվանել «անվտանգության սպառնալիք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ