News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եթե Հակոբ Ինջիղուլյանի երրորդ երկիր գնալու լուրը ճիշտ է, ապա դա հիանալի է։ Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարար մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք շնորհակալ ենք միջազգային համապատասխան կազմակերպությանը, որ մեր հայրենակցին փրկեց գերության դժոխքից։ Նրան առողջություն ենք մաղթում և հուսանք, որ նա Հայաստան վերադառնալու հնարավորություն կունենա»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին փոխանցել են երրորդ երկրի:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ օգոստոսի 26-ին, ԿԽՄԿ-ն տեղեկացվել է, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը լքել է Ադրբեջանը եւ մեկնել երրորդ երկիր: «Նախքան նրա մեկնումը, ԿԽՄԿ պատվիրակները, աշխատանքային ընթացակարգի ստանդարտների համաձայն, այցելել են նրան»,-հայտնել են պատվիրակությունում՝ հավելելով, որ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ իշխանություններին եւ Ինջիղուլյանի հարազատներին:

Հիշեցնենք, որ ԼՂՀ բանակի շարքային զինծառայող 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ տեղափոխվել Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանումներով ձգձգում էր ԿԽՄԿ-ի պատվիրակների այցելությունը ռազմագերուն: Վերջիններս հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանի հետ գերությունից 12 օր անց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ