News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեք բարձրդասարանցիներ ծաղրուծանակի են ենթարկում ուսուցչուհուն հենց դասի ժամանակ: Ինչպես հաղորդում է КТК հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել ղազախական դպրոցներից մեկում, բայց հայտնի չ, թե երբ եւ որտեղ է արվել տեսագրությունը:

Հոլովակը վկայում է, որ բարձրդասարանցիները ուսուցչուհուն օգտագործում են որպես մանեկեն՝ մարտական հնարքներ ցուցադրելու համար: Կադրերում երեւոմ է՝ ինչպես սկզբում  իր ֆիզիկական հնարավորություններն է ցուցադրում դպրոցականներից մեկը, իսկ հետո նրան են միանում եւս երկուսը: Մի պահ աշակերտը բռնում է ուսուցչուհու կոկորդից եւ խեղդող հնարք ցուցադրում:

Կինը փորձում է ազատվել խուլիգանների ձեռքից: Իրավապահները դեռեւս չեն մեկնաբանել իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ