News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելող Կալիֆորնիայի Սենատի որոշումն ամերիկյան արժեքների արտացոլումն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա ողջունեց ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային Սենատի բանաձեւը՝ ընդգծելով, որ այն Կալիֆորնիայի հայ համայնքի ծավալուն աշխատանքի արդյունք է: «Սակայն կարեւոր է նաեւ այն, որ դա ամերիկյան արժեքների դրսեւորում է: ԱՄՆ-ն այն երկիրն է, որը հիմնված է ժողովրդավարության ու ինքնորոշման գաղափարների վրա: Ամերիկան 1776 թվականին ընտրեց Բրիտանիայից ազատ լինելու ուղին, նույն ուղիով ընթացավ Լեռնային Ղարաբաղը՝ ընտրելով սեփական ուղին»,- ընդգծեց Արամ Համբարյանը:

Նա նաեւ պատմեց, որ Կալիֆորնիայի Սենատի որոշմանը նպաստել է երկարատեւ ծրագիրը, որը մշակվել ու իրականացվել է մի քանի տարվա ընթացքում: «Մենք գործընթացի շուրջ սկսեցինք աշխատել 2 տարի առաջ: Շատ ուրախ ենք, որ բանաձեւն ընդունվել է 23 ձայնով, եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել»,- հիացմունքով հայտարարել է Արամ Համբարյանը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Կալիֆորնիայից բացի, ճանաչել են նաեւ Մասաչուսեթս, Մեն, Ռոդ Այլենդ, Լուիզիանա նահանգները: «Իսկ Մերիլենդ նահանգը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Անկախության օրվա կապակցությամբ»,- ընդգծեց Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատն օգոստոսի 27-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւ: Այն նաեւ կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ ճանաչել ԼՂՀ անկախությունն ու աջակցել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ