News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներ կան: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստին շտապող վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հարցին՝ ինչպե՞ս նա կարող է մեկնաբանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Հայաստանում տնտեսական զարգացման հեռանկարներ չկան, Աբրահամյանը պատասխանեց. «Հեռանկարներ կան» եւ ուղղվեց դեպի դուռը:

Նշենք որ «Նոյյան Տապան» թերթին տրված հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության ապագան լավատեսորեն պատկերացնելու համար արտաքին կամ ներքին պատճառներ դեռ չունի: «Առաջացել են գլոբալ բնույթի նոր  սպառնալիքներ, որոնց ազդեցության աստիճանը դեռեւս պետք է գնահատել: Ինչպե՞ս կազդեն Արեւմուտքի եւ Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները գլոբալ տնտեսության վրա, ինչպե՞ս կարձագանքի այդ պատժամիջոցներին ռուսական տնտեսությունը, որքա՞ն երկար այն կտեւի, պատժամիջոցները կընդլայնվե՞ն, թե՞ ոչ եւ այլն: Անհասկանալի է՝ ի՞նչ կլինի Հայաստանի տարածաշրջանային տնտեսական բաղադրիչի հետ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո (Խոսքը Իրանի եւ Վրաստանի հետ ապրանքաշրջանառության մասին է)», - նշել է Քոչարյանը: Այդ հարցերի պատասխանը չկա, սա նշանակում է, որ Հայաստանը մտել է բացասական սպասումների  գոտի, հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ