News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ավերիչ քամու հետեւանքով վնասված տանիքներն ու պատուհանները դեռ ամբողջությամբ չեն փոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Դեռ աշխատանքներ են կատարվում, ամեն ինչ իր հունով գնում է, առաջիկա օրերին արդեն կավարտենք, որից հետո էլ հաշվետվություն կներկայացնենք կառավարությանը, թե ինչ ենք արել ու ինչքան գումար ենք ծախսել»,- ասաց նա:

Հետաքրքիր է, որ աշխատանքները պետք է ավարտված լինեին մինչեւ հուլիսի 15-ը: Մարզպետի խոսքով՝ որեւէ խնդիր չկա եւ մարզպետարանը իր գործն է անում: Թե ինչքան գումար է առայսօր ծախսվել, Ռաֆիկ Գրիգորյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ պետք է մի քիչ սպասել:

Նշենք, որ կառավարությունը հուլիսի 3-ին էր որոշում կայացրել վարդենիսցիներին տրամադրել 20 մլն դրամ:

Ավելի վաղ  NEWS.am-ը  հաղորդել էր, որ  հունիսի 29-ին Վարդենիսում ուժեղ հողմ էր գրանցվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ պոկվել էին 10 տների, մասնակիորեն՝  90 տների կտուրներ, ջարդուփշուր էին եղել ապակիներ, շրջվել էր 20-ից ավելի էլեկտրասյուն, վնասվել էր նաեւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը:

Տպել
Ամենաշատ