News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ցինիզմը եւ լկտիությունը ըմբռնումներ են, որոնցով առաջնորդվում են Ադրբեջանի իշխանությունները բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտությանը:

Օտար կյանքերի, այդ թվում՝ սեփական զինվորների կյանքերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի եւս մեկ օրինակ է ցուցադրել հարեւան պետության ղեկավար Իլհամ Ալիեւը Բեյլագանսկի շրջանի երիտասարդության եւ հասարակության ներկայացուիչների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «ԱզերՏաջը», Ալիեւ-կրտսերը, օգտվելով հնարավորությունից, որոշել է խոսել ղարաբաղյան հակամարտության գոտու վերջին սրացումներից: Բնականաբար, Իլհամ Հեյդարովիչը լռել է, որ այդ սրացումը հրահրված է եղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական դիվերսիայի փորձերի շարքով, ինչի արդյունքում տասնյակ ադրբեջանցի զինվորներ զոհվեցին: Ալիեւի կարծիքով, տեղի ունեցածը «Ամրապնդեց Ադրբեջանի դիրքերը Սոչիում կայացած հանդիպմանը» (Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ խմբ.):

Ադրբեջանի նախագահը փորձել է ներկաներին հավաստիացնել, որ «Հայաստանում իշխում են վախն ու խուճապը»: «Բնականաբար, ուժեղացող Ադրբեջանը եւ ուժեղ ադրբեջանական բանակը, հերոսական ադրբեջանցի զինվորները նրանց համար վախի մշտական աղբյուր են», - հայտարարել է Ալիեւը: «Վստահ եմ, որ մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Միջազգային իրավունքի նորմերը խրախուսում են մեր դիրքորոշումը: Ադրբեջանը համաշխարհային մասշտաբով մեծ հեղինակություն ունի, մեզ հետ հաշվի են նստում, խորհրդակցում: Այսօր մեր միջազգային հեղինակությունը բարձր մակարդակի վրա է», - ասել է Իլհամ Ալիեւը՝ չմոռանալով պարծենալ պաշտպանության ոլորտում ձեռքբերումներով:

Ամեն ինչ, իհարկե, կարելի է ասել, բայց սեփական ժողովրդին տհասների հավաքածու կոչելը առնվազն անհաշվենկատություն է:

Բնականաբար, Իլհամ Ալիեւը կարող է տեսնել ուրիշի աչքի փուշն ու չնկատել գերանը սեփական աչքերում, կարող է անտեսել քննադատությունը Եվրոպայի եւ Ամերիկայի կողմից, կարող է ընդդիմադիր մամուլ չկարդալ, չտեսնել ամենօրյա հաղորդագրությունները սեփական բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին, փախստականների եւ ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ինքնասպանությունների մասին, հանրահավաքների ու բողոքի ցույցերի մասին, կարող է շարունակել ստորացնել սեփական հասարակությունը՝ ճաղերի հետեւը նետելով իրավապաշտպաններին, լրագրողներին եւ բոլոր այլախոհներին: Դե ինչ, ամեն մեկն իրավունք ունի ապրել պատրանքներով: Միայն թե իրականության հետ բախումը, որպես կանոն, ցավոտ է լինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ