News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը իր ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր ղեկավարը «հստակ որոշում է կայացրել հետագայում եւս կրել իր ամառային կոստյումը», գրում է The Wire-ը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կոստյումը, որը նա կրել է ուկրաինական խնդրի եւ Սիրիայում զինյալների դեմ պայքարի շուրջ ելույթի ժամանակ, բուռն քննարկումների առարկա է դարձել սոցիալական ցանցերում:

«Ոչ ոք չի լսել Օբամայի խոսքերը, քանի որ նրա բաց-դարչնագույն կոստյումը ամեն ինչ խլացրել է», - այս առիթով գրել է  The Wire-ը: «Նա կածես թե ինչ-որ գրազ է տարվել», -Twitter-ի իր էջում գրել է օգտատերերից մեկը:

The Wire-ի տեղեկություններով՝ մամուլի ասուլիսի սկզբում Էռնեստը հայտարարել է, որ «ցանկանում է հստակություն մտցնել մի հարցի վերաբերյալ, ինչն ակտիվորեն քննարկվել է հինգշաբթի, Օբամայի ելույթներից հետո»:

The Wire-ը ենթադրել է, որ խոսքը նախագահի հայտարարության մասին է, ըստ որի ԱՄՆ-ն դեռ չի մշակել ԻԼԻՊ խմբավորման դեմ հակազդեցության ռազմավարությունները, սակայն Էռնեստը հայտարարել է կոստյումը հետագայում եւս կրելու Օբամայի որոշման մասին: Հումորը լսարանում ծիծաղ է առաջացրել, նշում է պարբերականը: Միայն դրանից հետո մամուլի քարտուղարը անդրադարձ է կատարել օրակարգի ավելի լուրջ խնդիրներին, այդ թվում՝ Սիրիայի եւ Իրաքի հակամարտութանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ