News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եթե աշխարհը չկանգնեցնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, նրա գործողութունները կարող են պատերազմ հրահրել. փոքր հարձակումները կարող են հանգեցնել մեծ հակամարտության: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում լարվածության սրացման եւ ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունների փորձերին:

Օրինակ, ԵԱՀԿ-ն առաջարկել է դիպուկահարներին դուրս բերել շփման գծից, սա շատ լավ գաղափար է: «Մենք չենք ցանկանում ոչ հայ, եւ ոչ էլ ադրբեջանցի զինվորների մահը: Ուստի ողջունում ենք այդ միտքը: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունները հայտարարել են, որ պատրաստ են հաջորդ օրն իսկ դուրս բերել դիպուկահարներին. չէ՞, որ եթե չլինեն դիպուկահարները, քիչ կլինեն նաեւ զոհերը: Սակայն Ադրբեջանը չընդունեց այդ առաջարկությունը», - նշեց Արամ Համբարյանը: Նրա խոսքով՝ Ալիեւը ցանկանում է, որպես իր գործողությունները ստվերում մնան: «Մենք մեծ ուշադրություն ենք ցանկանում: Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում իրականում», - նշեց Ղամբարյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ նա ընդգծեց, որ լարվածության նվազեցման տեսակետից վստահ չէ այդ հանդիպման արդյունավետության վրա: Իսկ ինչ վերաբերում է ֆրանսիական նախաձեռնությամբ  հոկտեմբերին Փարիզում կայանալիք նախագահների հանդիպմանը, Արամ Համբարյանը փաստեց, որ բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ խոսելը միշտ ավելի լավ է, քան պատերազմը: «Եթե կողմերը խոսում են, ապա կարգավորման հույս միշտ էլ կա, իսկ պատերազմելու դեպքում՝ հույս չկա», - եզրափակեց Ղամբարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ