News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չինաստանի Գուանչժոու քաղաքի Չիմելուն կենդանբանական այգում ծնված պանդաների  եռյակը մեկ ամսական է, հայտնում է «MSNBC» ամերիկյան հեռուստաալիքը: Սա կարեւոր նորություն է կենդանիների աշխարհի համար, քանի որ պանդաներ բազմացնելը շատ դժվար է: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ փոքրիկ պանդաների առողջությունը լավ է:  «Դա հրաշք էր մեզ համար եւ գերազանցել է մեր բոլոր սպասումները»,–  ասել է  կենդանաբանական այգու գլխավոր մենեջեր Դուն Հույսինը:

Ցզյույսյաո անունով պանդայի ծնած եռյակը դեռ վտանգի տակ է: «Մենք կարող ենք ասել, որ նրանք ողջ կմնան միայն այն ժամանակ, երբ  վեց ամսական դառնան: Սակայն ներկայումս սա միակ ողջ մնացած եռյակն է»,– ասել է կենտրոնի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ