News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երեւան - Սեւան - Իջեւան - Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունը կվերականգնվի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից:

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ նշագծման եւ կահավորման աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ