News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սովորաբար Ռոբերտ Քոչարյանի ասածները չեմ մեկնաբանում: NEWS.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահի քննադատական հարցազրույցներին այսպես արձագանքեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Սովորաբար Քոչարյանի ասածները չեմ մեկնաբանում, բայց ներկայիս տնտեսությունը շատ բնորոշ է նախորդին, օլիգարխիկ է եւ միշտ էլ այդպես է լինելու: Ինչ եղել է 1995թ.-ին, 2000թ.-ին, 2005թ.-ին, շարունակվում է նաեւ այսօր եւ դրա հիմքը դրել է Քոչարյանը: Այսքան ժամանակ որեւէ մեկը չի փորձել փոխել տնտեսության բովանդակությունը եւ կառուցվածքային փիլիսոփայությունը, ոչինչ չեն փոխել, եւ այժմ քննադատում են: Ախր մի մոռացեք նրանց անցած քաղաքական ուղին: Ի՞նչ տնտեսություն, ի՞նչ քաղաքականություն, ի՞նչ հարցերի մասին են խոսում: Մարդիկ են զոհվել, մարդկանց են փողոցում գնդակահարել, մարդկանց են անմեղ սպանել: Ի՞նչ քաղաքական գործչի մասին է խոսքը»,- ասաց նա:

Արամ Կարապետյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը ոչինչ չի մոռացել եւ դժվար թե որեւէ մեկը ցանկանա, որ Քոչարյանը նորից քաղաքականություն վերադառնա:

Նշենք, որ հայկական «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում Քոչարյանը խոսել է քաղաքականություն վերադառնալու, տնտեսության հեռանկարների եւ առհասարակ ինչպես է անցկացնում ազատ ժամանակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ