News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանուհի 63-ամյա այրին հանգուցյալ ամուսնու աճյունը անսովոր կերպով է օգտագործել. կինը նրանից 0.75 կարատանոց դեղին ադամանդ է ստեղծել:

Գլինսի խոսքով՝ երբ ամուսինը կոկորդի եւ լյարդի քաղցկեղի հետ երկար պայքարից հետո մահացել է, նա երկար ժամանակ չի կարողացել որոշել՝ ինչպես վարվել ամուսնու աճյունի հետ:

«Թեեւ մենք 42 տարի միասին ենք ապրել, սակայն երբեք չենք քննարկել մեր գործողությունները մյուսի մահանալու դեպքում: Նրա աճյունը իմ անկողնու մոտ մնացել է 18 ամիս: Հետո ես հիշեցի իմ ընկերուհու խոսքերը, ով մտադիր էր ամուսնու մահից հետո նրան ադամանդ դարձնել: Ես մտածեցի, որ կարող եմ ամենուր հետս վերցնել ամուսնուս մի մասը եւ ինձ այդ միտքը դուր եկավ»:

«Այդ թեմայի վերաբերյալ նյութերն ուսումնասիրելուց հետո, ես կապվեցի «Phoenix Memorial Diamonds»-ի հետ եւ պատվիրեցի 0.75 կարատանոց վառ դեղին ադամանդ: Միակ բանը, որն ինձնից պահանջվում էր, կանխավճար թողնել ծառայության կեսի չափով (4 148 դոլար)», - պատմում է կինը: 

Ադամանդի պատրաստման համար ընկերությանը 12 շաբաթ է պահանջվել:

Այժմ նա ծրագրում է ադամանդը տեղադրել մատանու մեջ եւ այն ժառանգություն թողնել իր 31-ամյա աղջկան, հաղորդում է FedPost.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ