Հայաստանի ԱԻՆ-ում օգոստոսի 30-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի 34 DR 425 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորակը: