News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թեխաս նահանգի պատգամավոր Թեդ Քրուզը, ով ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, նախագահ Բարաք Օբամային «կատվի ձագ» է անվանել՝ նրան հակադրելով «ռուսական արջին»: Այս մասին գրում է «The Washington Times»-ը:

«Ռուսական արջը բախվել է կատվի ձագ Օբամային»,- հայտարարել է սենատորը:

«Պուտինը գործում է առանց վախի, քանի որ մեր դաշնակիցները Եվրոպայում վախենում են ինչ-որ քայլի գնալ՝ իրենց առջեւ չտեսնելով մեր նախագահին»,- նշել է Թեդ Քրուզը:

Սենատորի կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է խստացնի Ռուսաստանի հանդեպ տնտեսական ճնշումը՝ ավելացնելով սեփական գազի արտահանումը, որպեսզի ազդի գազի համաշխարհային գների վրա եւ այդ կերպ «հարվածի Կրեմլի թույլ տեղին՝ դրամարկղային ապարատին»,- գրում է ՈւՆՆ-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ