News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արձակուրդից հետո մարդկանց 10-15%-ի մոտ առաջ է գալիս հարմարվելու խնդիր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հավելելով, որ մարդն աշխատանքի վերադառնալով, երբեմն զգում է անտարբերություն, թուլություն ու հիասթափություն:

Հոգեբանը կարծիք է հայտնել, որ արձակուրդից պետք է մի քանի օր շուտ նախապատրաստվել աշխատանքին, ռեժիմը փոփոխել մի քանի օր շուտ: «Լավ նշան է, եթե արձակուրդից հագենում ես եւ ցանկանում ես աշխատանքի գնալ»,-ասել է նա՝ հավելելով, որ նորմալ հանգիստը 24 օրն է։

Տպել
Ամենաշատ