Հուլիսի 30-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել Լիբանանի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ասբեր Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. ապրիլի 26-ից Քուվեյթի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր վստահությունը չարաշահելու եւ ֆինանսական խարդախության մեղադրանքով: