News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ձերբակալվել է եւս մեկ իրավապաշտպան: Haqqin.az –ը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, հայտնում է, որ Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի աշխատակից Աբուլֆաթ Նամազովին ձերբակալել են Բաքվի օդանավակայանում` երկիրը լքելու փորձի ժամանակ:

Աբուլֆաթ Նամազովը պետք է ԱՄՆ թռչեր, ուր հրավիրվել էր լրագրողների համար կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար: Սակայն նրան երկրից դուրս չէին թողել, քանի որ նա իրավապաշտպան  Էմին Հուսեյնովի գործով  վկա է:

Հիշեցնենք,  օգոստոսի 8-ին դատախազությունը խուզարկել էր Հուսեյնովի գրասենյակը եւ բռնագրավել փաստաթղթերը, կազմակերպության տեխնիկան եւ էլեկտրոնային կրիչները:

Էմին Հուսեյնովը անհետ կորել է.ըստ առկա տեղեկության՝ նա թաքնվում է արտասահմանյան երկրներից մեկի դեսպանատան տարածքում:

Այսպիսով, Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը համալրվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ