News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վիրջինիայի Ֆրոնտ Ռոյալ քաղաքում Տարո քարտերով գուշակությունների եւ մուգական գործունեության վրայի սահմանափակումները հանելուն կողմ են քվեարկել քաղաքային խորհրդի 6 անդամներից 4-ը:

Այն ժամանակ, երբ  քննարկվում էր օրենքը չեղյալ հայտարարելու հարցը, բնակիչների մի խումբ աղոթում էր քաղխորհրդի շենքի առաջ` այդկերպ բողոքելով փաստաթուղթը վերանայելու դեմ:

Իշխանությունները որոշել են այդ քայլին դիմել քաղաքի գլխավոր փողոցում  գուշակության սրահ բացելուց հետո, որը հարուցել էր տեղի բնակիչների բողոքը: Քաղաքացիները սպառնացել էին  բոյկոտել սրահի հարեւանությամբ գտնվող խանութները, հայտնում է «Մոյա պլանետան»:

«Հուդդայականների ու քրիստոնյաների համար սա նողկանք է: Միայն Աստված կարող է իմանալ` ինչ է մեզ սպասվում ապագայում», — հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը:

Ֆրոնտ Ռոյալը հիմնադրվել է 1788 թ.: Վաշինգտոնից 122 կմ արեմուտք գտնվող քաղաքում ապրում է շուրջ 14,5 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ