News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է եկել, քանի որ Իտալիայում գործող Եվրոպայի օլիմպիական կոմիտեի օլիմպիական հանձնաժողովում աշխատելու առաջարկ էր ստացել: NEWS.am-ի հետ զրույցում նախարարը հերքեց տարածված տեղեկությունները, թե ինքը սպորտի նախարարի պաշտոնի համար է դուրս եկել ԲՀԿ-ից:

«Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ եմ եղել, քանի որ ղեկավարում էի սպորտի կառույցը: Այնուհետեւ ես աշխատանքի առաջարկ ստացա Եվրոպական օլիմպիական կոմիտեից, իսկ պահանջներից մեկն էլ այն էր, որ ես պետք է կուսակցական պատկանելիություն չունենայի: Այդ իսկ պատճառով դուրս էի եկել, որ գնայի: Հետո այնպես ստացվեց, որ կառավարության կազմը փոխվեց եւ առաջարկ ստացա: Չնայած Եվրոպական օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիրը կնքել էի, բայց նախընտրեցի մնալ ու ծառայել Հայաստանում»,- ասաց նա:

Նշենք, որ ԲՀԿ-ականները, սակայն, առայսօր հերքում են, որ Գաբրիել Ղազարյանն իրենց կուսակցության անդամ է եղել:

Հիշեցնենք, որ մինչեւ նախարար նշանակվելը՝ Գաբրիել Ղազարյանն աշխատել է ՀԱՕԿ-ում՝ որպես սպորտի բաժնի պետ, այնուհետեւ սպորտվարչության պետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ