News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի օգոստոսի 30-ի նիստում միաձայն որոշմամբ խորհրդի հաջորդ նախագահ է նշանակվել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը: Նա երկրորդ անձն է, որ ստանձնում է այդ պաշտոնը: Առաջինն այդ պաշտոնը ստանձնել է Հերման վան Ռոմպոյը 2009թ-ին:

«Ես Բրյուսել եմ գալիս մի երկրից, որը խորապես հավատում է միացյալ Եվրոպային: Իմ հայրենակիցների 80 տոկոսը հավատում են, որ Եվրոպական Միությունն իմաստ ու նպատակ ունի, եւ դրան այլընտրանքներ չեն փնտրում»,- ընտրվելուց հետո իր առաջին ելույթում ասել է Տուսկը:

Այս նշանակումն իր լայն արձագանքն է գտել նաեւ եվրոպական մամուլում: գերմանական «Der Spiegel»-ն, օրինակ, մատնանշում է այն տնտեսական առաջընթացը, որ Լեհաստանն արձանագրել է Դոնալդ Տուսկի կառավարման տարիներին: Անգլիական «Sunday Telegraphy» Եվրոպական խորհրդի նոր նախագահին անվանում է «բարեփոխիչ քաղաքական գործիչ»: «Սոլիդարնոստի մարդը դարձավ Եվրոպական խորհրդի նախագահ»,- գրում է իտալական “Il Sole-24 Ore”: Թերթը նաեւ շեշտում է այն ձեռքբերումները, որ արձանագրել է Լեհաստանը տնտեսության ոլորտում` մատնանշելով եվրոպական հիմնադրամներից ստացած գումարների նպատակային օգտագործումը: Պորտուգալական «Publico» թերթն էլ կարծում է, որ Տուսկի նշանակումը կխթանի ԵՄ քաղաքականության ակտիվացումը արեւելյան ուղղությամբ`միաժամանակ շեշտելով, որ այս քայլը կուժեղացնի նաեւ Վեյմարյան եռանկյունու երկրների`Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի դերը:

Լեհաստանի վարչապետի պաշտոնում Դոնալդ Տուսկը այցելել է Հայաստան 2010թ-ի մարտին: Այցի ընթացքում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ եւ համատեղ մամուլի ասուլիս իր գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ: Դոնալդ Տուսկը այցելել էր նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծունր դրել անմար կրակի առջեւ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ