News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանուհի Թինա Լիթլվուդը մազերը ներկելիս քիչ է մնացել հրաժեշտ տա կյանքին: 41-ամյա կինը հայտնել է, որ վերապրածից  հետո այլեւս չի ներկի մազերը: Նա գնել է Clairol ներկ եւ որոշել է թարմացնել մազերի գույնը որդուն այցելելուց առաջ, որը ծառայում է Նորֆոլքում: Նրան այդպես էլ չի հաջողվել որդու մոտ գնալ,  փոխարենը Թինան հիվանդանոցում է հայտնվել: 

Ներկն ուժեղ ալերգիա է առաջացրել: Կինը խոր այրվածքներ է ստացել: Մի քանի օր Թինան չի կարողացել նույնիսկ բացել աչքերը: Նա ուժեղ ցավազրկողների կարիք է ունեցել, հայտնում է Daily Mail-ը:

Վեց շաբաթ անց այտուցվածությունն իջել է: Սակայն, ըստ Թինայի, իր ձեռքերն ու ոտքերը շարունակել են քոր գալ: Կինն ասում է, որ պատրաստ է ճերմակահեր մնալ, եւ մազերն այլեւս  չի ներկելու:

Հատկանշական է, որ մինչ այդ Թինան 20 տարի ներկել է մազերը:  Նա միշտ հետեւել է ներկի տուփի հրահանգներին եւ կանոններին եւ ներկելուց առաջ մազերի փոքր հատվածում թեսթ է անցկացրել: Նույնն արել է եւ այս անգամ: Ոչ մի բացասական հետեւանք չի եղել, եւ նա  ողջ ներկը քսել է մազերին: 20 րոպե անց գլուխը սկսել է քոր գալ: Իսկ հաջորդ օրը այնքան վատ է զգացել, որ չի կարողացել նույնիսկ աչքերը բացել, հաղորդում է Vesti.ru-ն:

Ամուսինն անմիջապես հիվանդանոց է տարել կնոջը: բժիշկները նրա այրվածքները համեմատել են հրդեհի ժամանակ մարդկանց ստացած այրվածքների հետ: Կնոջը հակաբիոտիկների եւ հականեխիչ միջոցների կուրս են նշանակել: Միայն հինգ օր անց Թինան կարողացել է բացել աչքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ