News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդեն երեք օր հարազատները փնտրում են Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող, Կապանի 20-ամյա  բնակիչ Համո Մարգարյանին։

Կապանում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երիտասարդը օգոստոսի 30-ին Երևանում երեկոյան 18։30-ին տնից դուրս է եկել ընկերոջը տեսնելու, բայց այդպես էլ չի զանգահարել նրան։ Մի քանի ժամ անց նա զանգահարել է բարեկամներին և հայտնել, որ կես ժամից տանը կլինի, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Համոյի քեռին՝ Եղիշե Դավթյանը, մեր թղթակցին պատմեց, որ Համոբ Երեւանի իրենց բարեկամների տանը մեկ շաբաթ պետք է սպասեր, մինչև տատիկի հետ Հրազդան տեղափոխվեին՝ ուսումնական տարում այնտեղ բնակվելու համար։ Երիտասարդը տատիկի խնամակալության տակ է. տարիներ առաջ մորն է կորցրել, հայրը Ռուսաստանի Դաշնությունում է։

Համո Մարգարյանի անհետանալու մասին հարազատները հայտնել են Ոստիկանությանը, նորություններ դեռ չկան։ Հարազատները տեսնողներին խնդրում են զանգահարել հետևյալ հեռախոսահարներով` 093 19-58-35, 055-73-55-36:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ