ՄՏԿ-ում տեղադրված «կենդանի տեսախցիկն» արձանագրել է «ափսեանման» չճանաչված օբյեկտ:
NASA-ն դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել տեսագրությունը, որն արդեն հրապարակված է համացանցում:
Առեղծվածային առարկայի չափերը խոսում են մասին, որ այն շատ մեծ է, որպեսզի սովորական տիեզերական աղբ լինի, հայտնում է «АН-օնլայնը»: Ինչ է դա, ՉԹՕ, թե՞ երկրային տեխնիկա, որը տիեզերք է բաց թողնվել, կամ փոշի, որը պատահաբար հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում, դեռ պարզ չէ: