News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել է օգնել, որպեսզի համայնքն ընդգրկվի «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության  ծրագրի» մեջ:

Նախարարը հանդիպել է նաեւ Այգեպար համայնքի հակառակորդի կրակահերթերի արդյունքում հրդեհված երկու տների բնակիչներին, զրուցել է նրանց հետ, հետաքրքվել նրանց որպիսությամբ եւ աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնուհետեւ այցելել է մարզի «Մագա» ՍՊԸ, որը զբաղվում է հյութերի, պահածոների ու մուրաբաների պատրաստմամբ: Նախարարն հանդիպել է գործարանի տնօրինության հետ, լսել նրանց խնդիրներն ու պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել, որպեսզի գործարանն աշխատի իր ողջ ներուժի սահմաններում:

Հաջորդ կանգառը «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդավանի մասնաճյուղում էր, ուր նախարարին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 15-ին գործարանը կսկսի խաղողի մթերման աշխատանքները:  Խաղողի մթերման գինը մեկ կգ-ի համար սահմանվել է 140 դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Տավուշի մարզ այցի վերջին կանգառը «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանն» էր, ուր ընթացքի մեջ են  պտուղ-բանջարեղենի մթերման եւ պահածոյացման աշխատանքները: Գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանը նախարարին ներկայացրել է, որ այս տարի այստեղ մթերվել է հոն եւ ծիրան՝ օղու արտադրության համար, իսկ սեպտեմբերի 15-ից հետո գործարանում կսկսվի անսահմանափակ ծավալով խաղողի մթերումը: Գործարանն ունի 50 աշխատակից եւ նրա հիմնական արտադրանքը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներում: Փոխտնօրենի խոսքով` թեեւ գործարանն ունեցել է արտադրանքի սպառման հետ կապված որոշակի խնդիրներ, սակայն այժմ, երբ Հայաստանի համար ստեղծվել են արտահանման ծավալները դեպի ռուսաստանյան շուկա ավելացնելու նախադրյալներ, կան մեծ հույսեր, որ իրենց արտադրնաքն այլեւս լիովին կսպառվի:

Նախարարը համոզվել է, որ ինչպես պտղի, այնպես էլ խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ