News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին այցելել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 33 եւ 39 հիմնական  դպրոցներ, եւ դաս անցկացրել այնտեղ:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ յուրաքանչյուր հայ ընտանիքի համար միշտ մեծ արժեք է եղել լավ սովորող երեխա ունենալը:

Գագիկ Բեգլարյանը  շնորհավորելով երեխաներին՝ մաղթել է հաջողություն ուսման մեջ, նշել, որ սա նրանց կյանքի ամենանշանակալից օրերից մեկն է, քանի որ այսօրվանից է մեկնարկում գիտելիքների ձեռքբերման ճանապարհը։

 Փոքրիկ Միլենաները երբեք չեն մոռանա դպրոցական առաջին օրը. նրանց իրենց  դասասենյակ ուղեկցեց ինքը՝ նախարարը:

Օրը հիշարժան էր առաջին դասարանցիների համար նաեւ նրանով, որ Գագիկ Բեգլարյանը  յուրօրինակ դաս անցկացրեց նրանց հետ։

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կրթությունը այն ոլորտն է, որի զարգացման գործում  ամեն մի հայ մարդ իր հնարավորությունների սահմաններում պետք է ներդրում ու աջակցություն ունենա:

Տպել
Ամենաշատ