News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 12-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերածվել է վիճաբանության, քանի որ դատարանն սկսել է գործի տեսանյութերը հետազոտել դատական նիստերի քարտուղարի համակարգչով:

«Դատարանը քարտուղարի համակարգչով սկսեց հետազոտել Կոմիտաս 5-ում դեպքի օրը տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանների ներկայացրած տեսագրությունները: Մի քանի րոպե չհասցրին նայել ու մենք հարց բարձրացրինք, որ անպայման ապահովեն տեխնիկական նորմալ միջոցներ: Էկրանի փոքր լինելու պատճառով տեսանելի չէին մանրուքները, որ կարեւոր են գործի համար: Իրենք նորից շարունակեցին հետազոտել, մենք նորից պահանջ ներկայացրինք, այդ ամենը վերածվեց վիճաբանության»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Պաշտպանի խոսքով` դատարանը ձեւական հետազոտում է իրականացնում, որի նպատակը դատական գործընթացն արագացնելն է: «Իրենց պետք չի, որ կարողանան նորմալ հետազոտում իրականացնել, համոզվեն` ինչպիսին է իրականությունը»,- ասաց Լուսինե Սահակյանը` տեղեկացնելով, որ դատական նիստը հետաձգվել է, մյուս նիստին դատարանը պետք է  տեխնիկական միջոցներ ապահովի` տեսանյութերը հետազոտելու համար:

Նշենք նաեւ, որ մինչեւ այս հարցաքննվել են նաեւ ոստիկան վկաները, նրանք միմյանց ու իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տվել: Ոստիկանները, որոնք երեքն էլ ոստիկանական մեքենայում են եղել Կիվիրյանին բերման ենթարկելիս, տարբեր կերպ են ներկայացրել դեպքը: Դատարանն անցել է ապացույցների հետազոտմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ