News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳ նախարարը ողջունել է հյուրերին՝ կարեւորելով խմբի գործունեությունը Արցախի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների զարգացման առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բարեկամության խմբի գործունեության շրջանակներում որոշ գործնական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումներին: Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լիտվայի Սեյմասում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կարեւոր ներդրում է Արցախի ժողովրդի ազատության ձգտումների նկատմամբ միջազգային աջակցության գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ