News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տասնյակ թուրք կիպրացիներ սեպտեմբերի 1-ին դիմավորել են բողոքի ակցիաներով: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի հյուսիսային հատվածում օգոստոսի 31-ից բողոքի ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնում Էրդողանի քաղաքականությանը: Ոմանք՝ առավելապես ուսանողներ եւ մանկավարժներ, ձերբակալվել են, իսկ հետո ազատ են արձակվել:

Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջին արտագնա այցի ընթացքում Էրդողանը հանդիպել է թուրք կիպրացիների առաջնորդ Դերվիշ Էրօղլուի հետ եւ հանդես եկել մամուլի ասուլիսով: «Անհնար է, որ մենք մոռանանք Կիպրոսի մասին»,- հայտարարել է նա:

Էրդողանի խոսքով՝ Հունաստանը, որը Թուրքիայի նման Կիպրոսի տարածքային ամբողջականության եւ անկախության երաշխավոր երկիր է, «պետք է կատարի իր պարտավորությունները»:

«Եթե կատարեն իրենց պարտքը, Կիպրոսի խնդիրը կարող է շատ արագ լուծվել»,- ասել է թուրքական պետության առաջնորդը: Նա նաեւ նշել է, որ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցը կբարձրացնի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում եւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ