News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր «Փոքր ՀԷԿ-երի խնդիրները ՀՀ-ում» թեմայով խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, հանրապետության 22 ՓՀԷԿ-երի, ինչպես նաեւ խնդրով մտահոգ հասարակական կառույցների ներկայացուցիչներ` Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը եւ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: Վերջինները լրատվամիջոցներով պարբերաբար բարձրաձայնում են հանրապետության տարբեր գետերի վրա տեղակայված ՓՀԷԿ-երի առաջացրած բնապահպանական խնդիրների եւ այս ոլորտի վերանայման ու բարեփոխման անհրաժեշտության հարցերը:

Ընդգծելով ՓՀԷԿ-երի գործունեության կարեւորությունն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ նախարարը, այնուամենայնիվ, նշել է, որ այսօր լուրջ խնդիրներ ունենք. կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում սահմանված ջրի թույլտվությունը, չեն պահպանվում էկոլոգիական թողքերը այլն:

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի խոսքով, ՓՀԷԿ-երը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար, Հայաստանի զարգացած ու կարեւորագույն ոլորտներից են եւ պետք չէ առանձին դեպքերի բացթողումները տարածել բոլորի վրա. «Մենք պետք է անենք հնարավորը՝ այս ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար, քանի որ մենք տեսել ենք 1990-ականների հոսանքազրկումները եւ գիտակցում ենք ՓՀԷԿ-երի կարեւորությունն էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման համար»:

Բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաներն իրենց հերթին ներկայացրել են մասնագիտական դիտողությունները եւ փոքր ՀԷԿ-երի նախագծման ու շահագործման ընթացքում վերանայման ու փոփոխության կարիք ունեցող դրույթները: Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանի խոսքով, ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման ժամանակ նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործընթացի տարբեր փուլերում առաջանում են բնապահպանական լուրջ խնդիրներ, ոլորտը դարձել է բարձր ռիսկայնության, իսկ հասարակության դժգոհությունը գնալով մեծանում է:

«Վերջին 4 ամսում իրականացվել են 18 ՓՀԷԿ-երի ստուգումներ, կայացվել է 1.7 մլն դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ շրջակա միջավայրին հասցրած վնասը հաշվարկվել է շուրջ 474 մլն դրամ: Թիրախային դաշտում են հայտնվել Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Լոռու մարզերի ՓՀԷԿ-երը»,- տեղեկացրել է Մարզպետ Քամալյանը:

«Էկոլուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը փոքր ՀԷԿ-երի կողմից սոցիալական եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման եւ մեղմացման նպատակով առաջարկել է օգտվել «Փոքր ՀԷԿ-երի կայուն զարգացում էներգիայի հուսալիության համար» նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի շրջանակում մշակված առաջարկներից:

Եզրափակելով քննարկումը՝ նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ այսուհետ բնապահպանության նախարարությունն առավել խիստ վերահսկողություն է սահմանելու ՓՀԷԿ-երի գործունեության նկատմամբ՝ բնությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու նպատակով: Բացի այդ, գերատեսչության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը նոր մեթոդ է մշակում էկոլոգիական թողքերի սահմանման համար եւ առաջիկայում վերանայվելու են բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները՝ ոլորտը կանոնակարգելու եւ խախտումները նվազեցնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ