News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանները սկսել են մարմնի վրա տեսախցիկներ կրել: Տեղի իրավապահներին 50 սարք են հատկացրել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Յուրաքանչյուր սպա ստացել է հագուստին ամրացվող մեկական տեսախցիկ:

Ակնկալվում է, որ տեսախցիկներ կրելը ոստիկաններին առավել պատասխանատու կդարձնի: Սպիտակ տան կայքում տեսախցիկներ կրելու պարտադրանքի կոչով հանրագիրը 100 հազարից ավելի մարդ է ստորագրել: Հանրագիրը տեղակայվել էր ոստիկան Դերեն Ուիլսոնի կողմից սեւամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանությունից հետո: Ներկայումս ատենակալները գործով ցուցմունքներն են լսում՝ որոշելու համար՝ գերազանցել է արդյոք ոստիկանը անհրաժեշտ պաշտպանության սահմանները:

Միաժամանակ, Ֆերգյուսոն քաղաքում կրկին ցույց է անցկացվել: Բողոքի երթին մասնակցել է հազարից ավելի մարդ: Բնակիչները ոստիկաններին մեղադրում են ուժ կիրառելու եւ ավելորդ դաժանության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ