News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» եւ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունների գործարկման մասին հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման:

«Անսահմանափակ Ինտերնետ Regular» եւ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայություններն ակտիվացնելիս գործում է Ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 256 եւ 512 Կբ/վրկ համապատասխանաբար:

«Beeline-ը շարունակում է իր ծառայություններն առավելագույնս պարզ եւ հարմարավետ դարձնել հաճախորդների համար: Վստահ եմ, որ հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն մեր նոր առաջարկը, քանի որ բջջային ինտերնետի ձեռնտու գները եւ մեգաբայթային տարիֆիկացման սահմանափակումների բացակայությունը շահավետորեն կհամալրեն մեր բաժանորդների բջջային կապի ընթացիկ սակագնային պլանը», -   նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։ «Անսահմանափակ Ինտերնետ Regular» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 067470 համարին, հավաքելով *110*70# USSD հրահանգը կամ 0674 համարին ուղարկելով SMS հաղորդագրություն հետեւյալ տեքստով՝ 70։ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետեւյալ տեքստով՝ 80, զանգահարել 067480 համարին կամ պարզապես հավաքել *110*80# USSD հրահանգը։

Ծառայությունները հասանելի են Beeline-ի հետվճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի»  եւ «Դրայվ»  սակագնային փաթեթների բաժանորդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ