Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 11.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 84 տան դուռը փակ է, կասկածվում է, որ ներսում կա դի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Մինչ փրկարաների դեպքի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում հայտնաբերվել է 41-ամյա Մ. Հ.-ի դին: