News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քենիայի ազգային պարկը՝ Կորան, առաջիկայում առյուծների արգելոցի կարգավիճակ կստանա: Այնտեղ կենդանիների արքայի բնակության համար օպտիմալ պայմաններ ստեղծվեն, այնուհետեւ քենիական այլ անտառների առյուծներին կբերեն այս արգելոց:

Ըստ Travel.ru-ի, Վայրի բնության պաշտպանության քենիական դեպարտամենտի ղեկավարությունը պնդում է, որ այս կերպ հնարավոր կլինի պահպանել այդ հրաշալի կենդանիների կյանքը, որոնք ամբողջ Աֆրիկայում անհետացման վտանգի տակ են:

Կորա պարկը պատահական չի ընտրվել: Հենց այնտեղ է կյանքի մեծ մասն անցկացրել անգլիական հայտնի բնագետ Ջորջ Ադամսոնը: Նրան կոչում են «առյուծների հայր». 20 տարվա ընթացքում Ադամսոնն արգելոցում ամբողջությամբ վերականգնել եւ կրկնապատկել է առյուծների գլխաքանակը:

Ներկայում Կորա ազգային պարկը ճանաչվել է ամենաէկոլոգիականը Քենիայում: Turbonews-ի փոխանցմամբ, այստեղ զբոսաշրջիկները կարող են այցելել Ադամսոնի տուն-թանգարան եւ նույնիսկ գիշերել վրաններից մեկում, որտեղ 1990-ականներին ապրել են բնագետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ