News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Նախախորհրդարանի կողմից նախաձեռնված «Հիմնադիր խորհրդարանի» ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է.

1. 2014 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու դառնալու համար ինքնառաջադրված 60 անձանց դիմումներ:

2. Ընտրական հանձնաժողովի որոշմամբ Հիմնադիր խորհրդարանի ձեւավորման համար սահմանված նախնական ժամկետները ճշգրտվել են եւ երկարաձգվել մեկ ամսով: Պատգամավորության թեկնածու ինքնառաջադրվելու եւ թեկնածությունը գրանցելու համար անհրաժեշտ 300 լիազորող ստորագրություններ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թ. հոկտեմբերի 15-ը, իսկ Հիմնադիր խորհրդարանի ընտրության վերջնաժամկետ՝ 2014 թ. նոյեմբերի 15-ը:

Հիշեցնենք, որ «Նախախորհրդարանը» հայտարարել է այլընտրանքային իշխանություններ ստեղծելու իր մտադրության մասին:

Տպել
Ամենաշատ