News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսիից շունը տարբերվել է ցեղակիցներից. նա միացրել է էլեկտրական սալիկն ու տապակել նոութբուքը: Լեյսի քաղաքի հրշեջ ծառայությունն ահազանգ է ստացել. թաղամասերից մեկի բնակիչները հայտնել են ծխի մասին, որը բարձրացել է տան տանիքից: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկաններն առանց դժվարության գտել են շինությունը, որից ծխի հաստ քուլաներ են բարձրացել:

Նախ հրշեջները նետվել են այրվող տան ուղղությամբ՝ ենթադրելով, որ կարող են այնտեղ մարդիկ գտնվել, սակայն սենյակները ստուգելուց հետո պարզվել է, որ տան տերերը բացակայում են: Իհարկե, տանը շուն է հայտնաբերվել, որը փրկարարների գլխավոր խնդիրն է դարձել:

Շանն անվտանգ վայր փոխադրելուց հետո հրշեջները մարել են կրակն ու ոստիկանների հետ անցել միջադեպի հետաքննությանը: Ըստ «Daily News»-ի, շուտով պարզ է դարձել, որ հրդեհի պատճառը շունն է եղել, որը տերերի բացակայության ընթացքում տանը մենակ է մնացել: Ոստիկանների խոսքով՝ շունը պատահաբար միացրել է սալիկը, թեեւ չեն հստակեցրել, թե ինչպես է նրան այդ հաջողվել:

Իրավաբանները լրագրողներին ասել են, որ նախքան տերերի գալը ոչինչ տեղի չէր ունենա, եթե սալիկի վրա նոութբուք չդնեին: Նրանք պարզաբանել են, որ շունը միացրել է այրիչներից մեկը, համակարգիչը սկսել է այրվել, ինչի արդյունքում էլ հրդեհ է բռնկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ