News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շարունակվում են սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների եւ կառուցապատողների կողմից մաքրելու եւ բարեկարգելու աշխատանքները:

Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհդրակցության ժամանակ: Մինչ օրս, հայտնաբերված  205 տարածքներից մաքրվել եւ տեսքի է բերվել 178-ը, 17 հողատարածքի մասով վարչական արձանագրություններ են կազմվել, մյուս՝ 11 տարածքների տնօրինողներին տարածքները մարքելու եւ բարեկարգելու համար 2-օրյա ժամկետ է տրվել:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ:

«Մեր նպատակը արձանագրություն կազմելը չէ, այլ տարածքները մաքուր եւ բարեկարգ պահելը: Սակայն պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացողները, օրենքով սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եթե հողատարածքի սեփականատերը կամ վարձակալը տեւական ժամանակ զգուշացումներից եւ անգամ արձանագրության կազմումից հետո շարունակում է անբարեկարգ թողնել իր հողատարածքը, ապա կրկնակի եւ ավելի անգամ վարչական պատասխանատվության ենթարկեք՝ մինչեւ խնդիրը հիմնական լուծում ստանա եւ տվյալ տարածքը տնօրինողը այն մշտապես պահի պատշաճ վիճակում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ